Пробовали вкуснейший летний десерт – фруктовую панна котту?, Ամառային համեղ դեսերտ՝ Պանակոտա մրգային, փորձե՞լ եք։
Բաղադրիչներ՝
4 բաժնի համար՝
• սերուցք 4 բաժակ
• թթվասեր 1 բաժակ կամ յոգուրտ
• դոնդող 2 գ կամ ագար֊ագար 1 թ.գ.
• շաքարավազ 1/2 բաժակ
• վանիլին
Ազնվամորու մածուկի համար՝
• ազնվամորի 250 գ
• շաքարի փոշի 2 ճ.գ.
• լայմի հյութ 1 ճ.գ.
Զարդարելու համար՝
• թարմ ելակ
• թարմ կամ սառեցված ազնվամորի
• անանուխի տերև
Կարող եք պատրաստել Մառանիկի դոնդողով, շաքարավազով, շաքարի փոշիով և վանիլինով։
Պատրաստման եղանակը՝
Դոնդողը թրջել սառը ջրի մեջ 5 րոպե։ Սերուցքը, շաքարավազը և վանիլինը եփել կաթսայի մեջ։ Թողնել եռա, ավելացնել ագար֊ագարը։ Եթե օգտագործելու եք դոնդող, կրակի վրայից վերցնել, թողնել հովանա մր քանի րոպե, ավելացնել դոնդողը։ Ապա ավելացնել թթվասերը կամ յոգուրտը և արագ խառնել։ Հովացնել նախքան բաժակների մեջ լցնելը։ Բաժակները թեք հարմարացնել մեծ ամանի մեջ, մեջը լցնել պանակոտան հավասարաչափ (ինչպես նկարներում է)։ Դնել սառնարան 3֊4 ժամ։
Ազնվամորու մածուկի համար ազնվամորին շաքարի փոշու և լայմի հյութի հետ եփել՝ խառնելով մոտ 3֊4 րոպե։ Անցկացնել մաղով։ Թողնել սառի։ Լցնել բաժակների մեջ հավասարաչափ (ինչպես նկարում է)։ Մատուցել հատապտուղներով և անանուխի տերևով։